Արցախի ԿԸՀ-ն Սամվել Բաբայանի ստորագրահավաքի փաթեթ դեռ չի ստացել
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ ստորագրահավաքի փաթեթ չի ստացել, և այսօր որոշ լրատվամիջոցների՝ այդ առթիվ տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին, «Արցախպրես»-ի հարցադրմանն ի պատասխան, հայտնել է ԱՀ ԿԸՀ քարտուղար Սերգեյ Մելքումյանը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե իբր Սամվել Բաբայանի գրասենյակը ԿԸՀ է հանձնել սահմանադրական փոփոխությունների համար անցկացրած ստորագրահավաքի փաթեթը:
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ստորագրահավաքի փաստաթղթերի փաթեթը դեռ ԿԸՀ չի ներկայացվել: Երբ ստանանք փաստաթղթերը, պաշտոնապես կտեղեկացնենք»,- նշել է Ս. Մելքումյանը:










