Գորիս-Արցախ ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ զոհվել է ընտանիքի 5 անդամ (լուսանկարներ, թարմացված)

16:58 • 26.07.19

21.05

Փրկարարները Տեղ գյուղի բնակիչների դիերը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին:

20.11

Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվածների անունները՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ Հարութ Ավագյան (ծնվ. 1992թ.), Նելլի Գրիգորյան (ծնվ. 1994թ.), Ռոբերտ Ավագյան (ծնվ. 1982թ.), Անդրանիկ Ավագյան (ծնվ. 1958թ.) և Սեդա Բաղդասարյան (ծնվ. 1961թ.):

19.00

Ինչպես հայտնում են Արցախի ոստիկանությունից, նախնական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել վարորդի կողմից ղեկին քնելը։

Դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբը։
Նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու նպատակով։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին, մաղթում համբերություն` անդառնալի ցավը հաղթահարելու համար։ Արցախի Հանրապետության ոստիկանությունը ևս մեկ անգամ զգոնության կոչ է հղում վարորդներին։

Հարգելի վարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, հոգնածության վիճակում չվարել այն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը»,- ասված է Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

18.30

ԱԻՆ-ից հայտնում են, որ միջադեպի հետևանքով մահացել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ՝ վարորդ Ա.Հ-ն (ծնված 1992 թ.) և ուղևորներ՝ Ն.Գ.-ն (ծնված 1994 թ.), Ռ.Ա.-ն (ծնված 1982 թ.), Ս.Բ.-ն (ծնված 1961 թ.), Ա.Ա.-ն (ծնված 1958 թ.):

Դեպքի վայրում աշխատում է չորս մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

16.58

Գորիս-Արցախ ավտոճանապարհին, Շուշիի մոտակայքում Վազ 3110 մակնիշի մեքենան գլորվել է ձորը, որի հետևանքով 5 հոգի զոհվել է: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Արցախի Հանրապետության ոստիկանությունից:

Նախնական տվյալներով՝ մեքենան գերբեռնված է եղել։

Tert.am-ի տեղեկություններով՝ վթարի ենթարկվածները Սյունիքի մարզի Տեղ գյուղից էին, ընտանիքի անդամներ։

Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Tert.am-ի հետ զրույցում ասաց 5 հոգի է եղել մեքենայում՝ հայրը, մայրը, երկու տղաները և հարսը:

«Թաղման պետք է գնային Արցախի Հանրապետություն՝ Շուշի, բայց տեղ չեն հասել»,- հայտնեց համայնքապետը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ միջադեպի հետևանքով մահացել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ՝ վարորդ Ա.Հ-ն (ծնված 1992 թ.) և ուղևորներ՝ Ն.Գ.-ն (ծնված 1994 թ.), Ռ.Ա.-ն (ծնված 1982 թ.), Ս.Բ.-ն (ծնված 1961 թ.), Ա.Ա.-ն (ծնված 1958 թ.):

Դեպքի վայրում աշխատում է չորս մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: