Ռումինիայում կոմունիզմի սարսափների մասին պատմող թանգարան կբացվի
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը հուլիսի 25-ին Բուխարեստում կոմունիզմի սարսափների թանգարան ստեղծելու մասին օրենք է ստորագրել: Այս մասին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ թանգարանը կգտնվի խորհրդարանի շենքում:
Մամուլի ծառայության համաձայն՝ այն ցույց կտա «1945-1989 թվականներին Ռումինիայում տիրող սոցիալ-տնտեսական և մշակութային իրականությունը»:
Թանգարանի նպատակը կլինի մարդկանց տեղեկացնել կոմունիստական ռեժիմի ընդդիմախոսների դեմ չարաշահումների, հանցագործությունների, կտտանքների մասին:
Օրենքի տեքստում նշված է, որ թանգարանը կֆինանսավորվի պետական բյուջեից, ինչպես նաև աշխատանքի, նվիրատվությունների և հովանավորությունից ստացված սեփական եկամուտներից:
Կառավարությանը հանձնարարվել է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 120-օրյա ժամկետում պատրաստել Ռումինիայում կոմունիզմի սարսափների թանգարան հիմնելու մասին որոշման նախագիծը:










