Կասպից ծովում աղետի ենթարկված իրանական բեռնանավի անձնակազմը Բաքու կուղարկվի
Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ, աղետի հետևանքով խորտակված իրանական նավի անձնակազմը Բաքու կուղարկվի, գրում է minval.az-ը:
«Բեռնանավի անձնակազմի բոլոր 9 անդամներին 22:00-ի սահմաններում Բաքու կտեղափոխեն»,- հաղորդել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան ներկայացուցիչը:
Դիվանագետը, սակայն, անձնակազմի անդամների վիճակի մասին տեղեկություններ չի հայտնել: «Այդ մասին առայժմ տեղեկություններ չկան, բացի այդ՝ դեռ պարզ չէ, թե երբ և ինչպես նրանք Իրան կուղարկվեն»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ «Շաբահանգ» Ադրբեջանի Լենքորանի (Հանիբերդ) նավահանգստի մոտ աղետի էր ենթարկվել այսօր՝ ժամը 14:10-ին, ինչից հետո Պետական ծովային գործակալության ազգային կենտրոն տագնապի ազդանշան էր ստացվել: Դեպքի վայր էր ուղարկվել նաև Պետական սահմանապահ ծառայության պարեկային նավը:










