Բրազիլիայում օդանավակայանից 750 կգ ոսկի են գողացել (տեսանյութ)

11:03 • 26.07.19

Բրազիլական Սան Պաուլու քաղաքի միջազգային օդանավակայանից անհայտ անձինք 750 կգ ոսկի են գողացել, հայտնում է Globo-ն:

Նշվում է, որ չարագործները երկու մեքենաներով օդանավակայանի տարածք են ժամանել հինգշաբթի ցերեկը՝ ոստիկանական համազգեստներով, ինչպես նաև՝ զինված:

Բեռնափոխադրումների տերմինալ մտնելուց հետո նրանք թալանել են Brink's ընկերության ինկասատորի մեքենան ու փախուստի դիմել:

Գողացված ոսկու արժեքը 30 մլն դոլար է գնահատվում:

Իրավապահների տեղեկությունների համաձայն՝ լույս հուլիսի 25-ին գողերը պատանդ են վերցրել տերմինալում լոգիստական գործողությունների գծով ղեկավարի ընտանիքին՝ անհրաժեշտ տեղեկություններ իմանալու համար: