Վարդավառի առթիվ փակ կլինի Երևանի Բաղրամյան–Պռոշյան խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը

13:58 • 26.07.19

Սույն թվականի հուլիսի 28-ին, ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Վարդավառի տոնի կապակցությամբ փակ է լինելու Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը:

Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը։