Թբիլիսիում բերման են ենթարկել վրացի երգչուհի Տիկա Ջամբուրիային

10:30 • 26.07.19

Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Թբիլիսիում բերման են ենթարկել երգչուհի Տիկա Ջամբուրիային, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

Նախնական տվյալների համաձայն՝ պատճառ է դարձել կայանման կանոնները խախտելու վերաբերյալ ոստիկանության հետ վիճաբանությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրաքլի Օկրուաշվիլիի ձերբակալության մասին՝ Թբիլիսիում հունիսի 20-21-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ բռնի գործողությունների կազմակերպման, մասնակցության համար:

Նրա մեղքն ապացուցելու դեպքում նախկին նախարարին սպառնում է 4-6 տարվա ազատազրկում: