Գերմանիայի և Նիդեռլանդների սահմանին օլիմպիական մարզուհու մոտ 50 կգ թմրանյութ է հայտնաբերվել
Օլիմպիական խաղերում Նիդեռլանդները ներկայացրած վազորդ Մադիա Գաֆուրը ձերբակալվել է Գերմանիայի և Նիդեռլանդների սահմանին: Ինչպես հաղորդում է Sport1 հարթակը, նրա ավտոմեքենայում 50 կգ մետամֆետամին և էքստազի տեսակի թմրանյութ է հայտնաբերվել:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 18-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Քսանվեցամյա մարզուհու մոտ թմրանյութի չափաբաժինը հայտնաբերվել է սահմանին սովորական ստուգման ժամանակ:
Խուզարկման արդյունքում հայտնաբերված թմրանյութի ընդհանուր արժեքը 2 մլն եվրո է գնահատվում: Գերմանիայի օրինապահ մարմինների վարկածով՝ մարզուհին մտադիր է եղել թմրանյութը Գերմանիայի տարածքով Նիդեռլանդներ ներկրել:
Գաֆուրը մասնակցել է 2016թ.-ի Օլիմպիական խաղերին: Նիդեռլանդների թիմի կազմում նա հանդես է եկել 400 մետր վազք մրցաձևում:










