«Նա ինձ դավաճանում էր». Մերձմոսկովյան շրջանում մանկական խաղահրապարակում երեխաների աչքի առաջ կնոջ սպանած տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)

13:19 • 26.07.19

ՌԴ Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Մերձմոսկովյան շրջանի Ռամենսկոյե քաղաքում մանկական խաղահրապարակում երեխաների աչքի առաջ կնոջ սպանած տղամարդու ձերբակալության տեսանյութը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հանցագործությունը տեղի է ունեցել հինգշաբթի. տղամարդը մոտեցել է մանկական խաղահրապարակում գտնվող կնոջը, որը երեխային տարել էր զբոսանքի, և դանակի մոտ 20 հարված հասցրել նրան երեխաների աչքի առաջ: Նշվում է, որ կասկածյալը կնոջ նախկին զուգընկերն է:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է տղամարդը պառկած գետնին, նրան ձեռնաշղթաներ են հագցնում ու տանում ոստիկանական մեքենա:

Նշվում է, որ նրա մոտից առգրավվել է որսորդական դանակ՝ արյան հետքերով:

Տղամարդուն ձերբակալել են հանցագործությունից ժամեր անց՝ անտառում: Նա հայտարարել է, որ կինն իրեն դավաճանել է:

 

 

Задержанный назвал причину убийства девушки на детской площадке в Раменском