Չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած 132 ուղևորները վերադարձան Հայաստան (տեսանյութ)
20.58
Տղամարդը պատմեց, որ թույլ չի տվել կնոջն ու երեխաներին դուրս գալ հյուրանոցից ու գնալ այնտեղ, որտեղ իրենց առաջարկել են:
«Այդ երկու օրվա գումարը, որ ավել մնացել ենք, պահանջելու եմ փոխհատուցել: Հյուրանոցի անձնակազմի վերաբերմունքը փոխվել է, հենց իմացել են, որ ուշանում է թռիչքը: Մեր պետության դուխի մասին է խոսքը»,- ասաց նա:
Ըստ նրա՝ հյուրանոցը իր տարածքից դուրս չի ապահովել հայերի անվտանգությունը, ուստի չեն կարողացել դուրս գալ ու գնել մեկ այլ տոմս:
Հուրգադայից վերադարձած մի աղջիկ էլ պատմեց, որ որևէ մեկը սոված չի մնացել, մնացել են հյուրանոցում:
«Գնացել ենք օդանավակայան, ասել են, որ չկա թռիչք: Կապվեցինք դեսպանատուն: Իսկ տուր-ընկերությունն ասում էր, թե բան չկա, մյուս օրը կլինի»,- ասաց նա:
20.30
Եգիպտոսում մնացած հայերի մի մասը վերադարձան Երևան:
OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով վերադարձան Հայաստան:
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, չվերթը ֆինանսավորվել է կառավարության կողմից: Տեղափոխվել է 132 քաղաքացի:
Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը վարում է բանակցություններ՝ ՀՀ քաղաքացիներին Երևան տեղափոխելու հարցով:










