Վրաստանում մեկնարկում է Agile Spirit 2019 բազմազգ զորավարժությունը, որին մասնակցելու են 14 երկրներից զինծառայողներ
Վրաստանում այսօր մեկնարկում է Agile Spirit 2019 բազմազգ զորավարժությունը, որին մասնակցելու է ավելի քան 3000 զինվորական՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 14 երկրներից, հայտնում է apsny.ge-ն՝ Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:
Հաղորդվում է, որ Agile Spirit-ը կանցկացվի Վրաստանի 3 տարբեր վայրերում՝ Սենակում, Վազիանում և Ախալցխայի Օրֆոլո զորավարժարանում:
Զորավարժանքների նպատակներից մեկը Սևծովյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդումն է:
Ներկայիս վարժանքները Վրաստանի համար արդեն 9-րդը կդառնան: Դրանք կտևեն մինչև օգոստոսի 9-ը: Agile Spirit 2019-ին կմասնակցեն նաև ուկրաինացի զինծառայողներ:










