«Իմ սիրտը կրկին ազատ չէ». Մոնիկա Բելուչին խոսել է բաժանությունների, տարիքի ու կարիերայի մասին (լուսանկարներ)

15:10 • 27.07.19

Իտալական կինոյի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը համարվող Մոնիկա Բելուչին այժմ ներգրավված է միանգամից մի քանի ֆիլմերի նկարահանումներում: Աշխատանքային գործունեության, ինչպես նաև անձնական կյանքի մասին դերասանուհու հետ զրուցել է ֆրանսիական Madame Figaro պարբերականը, որից հատվածներ է փոխանցում tatler.ru-ն:

Կարիերայի մասին խոսելիս Բելուչին նշել է, որ նա միանգամից գլխի է ընկնում՝ այս կամ այն դերը համապատասխանում է իրեն, թե ոչ, սցենարը կարդալուց անմիջապես հետո:  

«Երբ ես նոր էի սկսում կարիերաս, ապա ցանկանում էի պարզապես աշխատել, ես չէի էլ երազել այն մասին, որ ինձ նման ճամփորդություն է սպասվում»,- խոստովանել է դերասանուհին:

Հիշելով իր երկրորդ ամուսին Վենսան Կասելի հետ բաժանությունը, որի հետ ամուսնությունը 14 տարի է տևել, Մոնիկա Բելուչին խոստովանել է, որ թեև ամուսնալուծվելու որոշումը կայացրել է հենց նա, բայց այն իրեն հեշտ չի տրվել:

«Երբ մենք լքում ենք մեկին, ապա դա չի նշանակում, որ մենք այլևս չենք սիրում նրան: Դա նշանակում է, որ այսպես շարունակվել չի կարող»,- նշել է գեղեցկուհին:

Картинки по запросу Моника Беллуччи  с Касселем

Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից մեկը Գասպար Նոեի «Անդառնալիություն» ֆիլմն է, որում նա նկարահանվել է Կասելի հետ: Ըստ սյուժեի՝ նա ենթարկվում է բռնաբարության: Հիշելով այդ դերը՝  դերասանուհին ասել է. «Ես կարծում եմ, որ այժմ մենք ավելի լավ ենք հասկանում՝ ինչպես է տեղի ունենում բռնությունը: Մենք չենք արդարացնում, սակայն ինքներս մեզ հարցեր ենք հղում: Անգամ բռնաբարողի մասին՝ ինչպես է նա ապրել, ինչպես է այդպիսին դարձել»:

Ասում են՝ կինոն սպանում է դերասաններին, սակայն դերասանուհին համամիտ չէ ասվածի հետ. «Դա այդպես չէ, դերասաններին, ինչպես և այլ մարդկանց, սպանում է կյանքը»:

 

Նա նաև անդրադարձել է տարիքի թեմային: Ըստ նրա՝ տարիների հետ դերասանուհիների համար նոր հեռանկարներ են բացվում:

«Կնճիռներն ու աչքերի տակ սև շրջանակները թույլ են տալիս փորձել քեզ նոր դերում»,- նշել է 54-ամյա Բելուչին՝ միևնույն ժամանակ չքննադատելով այն կանանց, որոնք պլաստիկ միջամտությունների են դիմում:

«Ես չգիտեմ՝ կանե՞մ մի օր դեմքի մաշկի ձգում: Երբեմն ինձ ասում եմ՝ իսկ ինչո՞ւ ոչ»,- նշել է գեղեցկուհին:

Անդրադարձ է եղել նաև արվեստագետ Նիկոլաս Լեֆեվրի հետ սիրային հարաբերություններին: Մի քանի շաբաթ առաջ տված հարցազրույցի ժամանակ դերասանուհին անսպասելիորեն խոստովանել էր, որ իրենք այլևս միասին չեն: Այս անգամ, սակայն, Մոնիկա Բելուչին խոստովանել է, որ իր սիրտը կրկին ազատ չէ:

«Ես ասել եմ, որ մենք բաժանվել ենք, սակայն չեմ ասել, որ միայնակ եմ»,- նշել է նա: Սակայն հետագա հարցերին հրաժարվել է պատասխանել:

Картинки по запросу Моника Беллуччи Николя Лефевром

«Իմ սիրտը կրկին ազատ չէ». Մոնիկա Բելուչին խոսել է բաժանությունների, տարիքի ու կարիերայի մասին (լուսանկարներ)