Անիտա Ցոյին Բաքվում անցկացվող «Жара» փառատոնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց (տեսանյութեր)

10:41 • 27.07.19

Ռուսական էստրադայի երգչուհի Անիտա Ցոյն Instagram սոցցանցում տեսանյութ է հրապարակել, որում նա ցուցադրում է Բաքվում անցկացվող «Жара» փառատոնի ժամանակ ստացած ոտքի բութ մատի վնասվածքը:

Ավելի վաղ միջոցառման մամուլի ծառայությունից «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել էին, որ Ցոյը գորգով քայլելիս վնասել է ոտքը, նա տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես պատմել է Ցոյը, նա ոտքով հարվածել է աստիճանին ու վնասել բութ մատի եղունգը:

«Ոստքիս եղունգը պոկվել է: Արյան ծով է»,- մեկնաբանել է նա կատարվածը:

Ցոյն իր երախտագիտությունն է հայտնել աջակցության համար ու վստահեցրել, որ իրեն լավ է զգում: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ վնասվածքը «դատարկ տեղն է» ստացել:

 

Վնասվածքը ցուցադրող տեսանյութը կարող եք դիտել աստեղ:

 

Հիվանդանոց տեղափոխման կադրերը՝  

Անիտա Ցոյին Բաքվում անցկացվող «Жара» փառատոնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց (տեսանյութեր)