Երևանում միմյանց են բախվել Subaru-ն և Mercedes-ը. վերջինն, այնուհետ, բախվել է «Հայմամուլ»-ի կրպակին․ Shamshyan.com
Այսօր, հուլիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 09։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Հարություն Ա․-ի վարած Subaru մակնիշի 35 QM 428 համարանիշի և 26-ամյա Գոռ Կ․-ի վարած Mercedes մակնիշի 35 VN 037 համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել կանաչապատ հատվածի վրայով ու բախվել «Հայմամուլ» ընկերությանը պատկանող կրպակին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Mercedes-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ։












