Ֆիլիպիններում մի քանի ժամվա տարբերությամբ գրանցված երկրաշարժերի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, 60-ը՝ վիրավորվել (լուսանկարներ)

11:04 • 27.07.19

Ֆիլիպինների հյուսիսում գրանցված երկրաշարժերի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, 60-ը՝ վիրավորվել, հայտնում է bloomberg.com գործակալությունը՝ տեղական իշխանություններին հղումով: 

Ավելի վաղ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների ափերի մոտ՝ Իթբայաթ կղզուց 14 կմ արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Դրանից 3 ժամ առաջ կղզուց 3 կմ հեռավորության վրա տեղի էր ունեցել 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի օջախը գտնվել է 9,1 կմ խորության վրա: 

Ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել են տներ: Ցունամիի առաջացման վտանգ չի հայտարարվել:

Картинки по запросу 8 Dead, 60 Hurt as Quakes Shake Northern Philippine Isles