Հնդկաստանում ջրհեղեղի պատճառով արգելափակված գնացքից շուրջ 700 մարդ է դուրս բերվել (տեսանյութ)

18:32 • 27.07.19

Հնդկաստանի Մումբայ քաղաքի մոտակայքում ջրհեղեղի հետևանքով մոտակա գետի՝ հունից դուրս գալու պատճառով մարդատար գնացքն արգելափակվել է և չի կարողացել առաջ շարժվել, հաղորդում է BBC-ն։

Գնացքը կանգնել է կայարանից 60 կմ ճանապարհ անցնելուց հետո։ Վագոններում արգելափակված շուրջ 700 ուղևոր ստիպված է եղել գիշերն անց կացնել գնացքում։

Առավոտյան Հնդկաստանի ռազմածովային ուժերի 8 փրկարար թիմ ժամանել է դեպքի վայր, այնտեղ են ուղարկվել նաև ուղղաթիռներ։ Գնացքի ուղևորները դուրս են բերվել վագոններից։ Մոտակայքում նրանց համար ճամբար է կառուցվել, որտեղ նրանց ուտելիք և համապատասխան բուժօգնություն է տրամադրվել։

Հայտնի է, որ վերջին 2 շաբաթների ընթացքում Հնդկաստանի շատ նահանգներում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել, ինչի հետևանքով արդեն հարյուրավոր մարդիկ են զոհվել։