Նորվեգիացի վազորդը կայծակի հարված է ստացել մրցավազքի ժամանակ և մահացել

19:42 • 28.07.19

Կայծակի հարվածը 45-ամյա նորվեգուհի վազորդի մահվան պատճառ է դարձել լեռնային արահետներով իրականացվող մրցավազքի ժամանակ:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, կայծակը մարզուհուն խոցել է ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա: Աղբյուրի տեղեկություններով՝ այդ պահին մրցավազքն արդեն ընդհատվել էր վատ եղանակային պայմանների պատճառով, սակայն կինը գտնվել է հեռու մեկուսի շրջանում:

Մարզուհին ողջ է եղել, երբ նրան հայտնաբերել են փրկարարները, սակայն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ շաբաթվա ընթացքում Իտալիայում բարձր ջերմաստիճան է տիրում: Հուլիսի 27-ին երկրում ուժեղ ամրոպներ են սկսվել, որոնք ուղեկցվում էին փոթորիկներով և կարկուտով: Մի շարք հյուսիսային և կենտրոնական շրջաններում վտանգի նախազգուշացման նարնջագույն մակարդակ է հայտարարվել: