Պրիմորյեի շրջաններից մեկում պոմպակայանի հեղեղման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Ռուսաստանի Պրիմորեյի շրջաններից մեկում պոմպակայանի հեղեղման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, հայտնում է ria.ru-ն:
«Շարունակվում են վերականգնման աշխատանքները Լուչեգորսկ ավանի պոմպային կայանում, որը հեղեղվել է հուլիսի 27-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևների պատճառով... Շրջանում վթարի վերացման ժամանակ արտակարգ դրություն է հայտարարվել», - ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ պոմպակայանից ջրի արտահոսք է տեղի ունենում, որից հետո կորոշվի սարքավորումների վնասի աստիճանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ջրի մակարդակը նվազել է ավելի քան մեկ մետրով. մեքենայական բաժանմունքում մղելու մոտ կես մետր ջուր է մնացել: Վթարային բրիգադներին օգնության են հասել Դալներեչենսկի, Լեսոզավոդսկի և Սպասսկի շրջաններից հրշեջ-պոմպային կայանների անձնակազմի անդամները:










