Երևանում Toyota Vitz-ը բախվել շինության պատին և երկաթյա դարպասին. կա վիրավոր. Shamshyan.com

19:47 • 28.07.19

Հուլիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:55-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի 77 FT 773 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բաղյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և երկաթյան դարպասին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, որը երիտասարդ կին է, տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով ավտոմեքենան մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: