Քաբուլում վարչապետի թեկնածուի գրասենյակի վրա հարձակման հետևանքով 20 մարդ է զոհվել
Քաբուլում Աֆղանստանի վարչապետի թեկնածու Ամրուլահ Սալեհի գրասենյակի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, կա առնվազն 50 վիրավոր: Այս մասին հաղորդում է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՆԳՆ ներկայացուցիչ Նուսրաթ Ռահիմիին:
Ավելի վաղ հաղորդվել էր 1 զոհի և 13 վիրավորի մասին:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարձակման պահին, բացի Սալեհից, գրասենյակում եղել է ևս 100 մարդ: Հարձակումը տեղի է ունեցել կիրակի, հրաձգությունը տևել է ավելի քան 6 ժամ:
Զոհերից 16-ը քաղաքացիական անձինք են:
ՆԳՆ ներկայացուցչի խոսքով` hարձակումն ավարտվել է կիրակի երեկոյան՝ ժամը 23:00-ի սահմաններում, երբ բոլոր չորս հարձակվողները սպանվել են:
Հարձակումը տեղի է ունեցել Ամրուլահ Սալեհի՝ գործող նախագահ Աշրաֆ Ղանիի և երկրորդ փոխնախագահ Մոհամեդ Սարվարի երդմնակալության արարողությանը մասնակցելուց ժամեր անց:










