ԱՄՆ-ում սննդի փառատոնի ժամանակ անհայտ անձը կրակ է բացել, մահացել է 3 մարդ, կա առնվազն 15 վիրավոր (տեսանյութ, լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի արևմուտքում գտնվող Գիլրոյ քաղաքում անցկացված սննդի փառատոնի ժամանակ իրականացված հրաձգության հետևանքով 3 մարդ է մահացել, առնվազն 15-ը՝ վիրավորվել, հաղորդում է ABC7 հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի և 12 վիրավորի մասին:
«Մենք ունենք առնվազն 15 տուժած, չորս զոհ, ներառյալ՝ կասկածյալը»,- հայտարարել է քաղաքի ոստիկանության պետ Սքոթ Սմիթին՝ ABC7 հեռուստաալիքի եթերով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ոճրագործության դրդապատճառն անհայտ է:
Ականատեսների համաձայն՝ կրակ բացած անձը եղել է մոտ 20 տարեկան: Ոստիկանությունը հետաքննում է նաև երկրորդ անձի հնարավոր մասնակցության մասին տեղեկությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կալիֆոռնիայի արևմուտքում անհայտ անձը կրակ է բացել սննդի խոշորագույն փառատոներից մեկի՝ Gilroy Garlic փառատոնի ժամանակ:
















