Ղազախստանի նախագահն Իգոր Կրուտոյին պարգևատրել է «Բարեկամություն» շքանշանով

17:26 • 29.07.19

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը ռուս կոմպոզիտոր Իգոր Կրուտոյին պարգևատրել է երկրորդ աստիճանի «Դոստիկ» (Բարեկամություն) շքանշանով՝ Ռուսաստանի և Ղազախստանի ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման համար, ասված Է Ղազախստանի ղեկավարի հրամանագրում: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:

«Ղազախստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար երկրորդ աստիճանի «Դոստիկ» շքանշանով պարգևատրել Ռուսաստանի Դաշնության կոմպոզիտոր Իգոր Յակովլևի Կրուտոյին»,- ասված է փաստաթղթում:

Կրուտոյը երկուշաբթի նշում է ծննդյան 65-ամյակը:

Ղազախստանի նախագահն Իգոր Կրուտոյին պարգևատրել է «Բարեկամություն» շքանշանով