Հակառակորդի կրակից 33-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել

14:21 • 29.07.19

Երեկ ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոյեմբերյանի ԲԿ է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Արծրուն Հովհաննիսյանը միջադեպին անդրադարձել է նաև իր ֆեյսբուքյան էջում, նշելով, որ վիրավորը  կրտսեր սերժանտ Վլադիմիր Հայկազի Օսիպյանն է։ Նա վիրավորվել է հակառակորդի կրակից: