Ծեծի համար հետախուզվող 38-ամյա կինը «Զվարթնոց» օդանավակայանից ներկայացել է ոստիկանություն

14:08 • 29.07.19

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 04.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 38-ամյա Նարինե Գ.-ին, որը 2018թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: