Վթարի պատճառով Վայքում վաղը 24 ժամ ջուր չի լինի

16:32 • 29.07.19

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․հուլիսի 30-ին ժամը 09։30-ից մինչև հուլիսի 31-ը ժամը 09։30-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ: