Walt Disney-ը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել

18:56 • 29.07.19

Ամերիկյան The Walt Disney Company ընկերությունը դրամարկղային եկամուտների նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս տարի «Դիսնեյի» ֆիլմերն արդեն 7.67 մլրդ դոլար եկամուտ են գրանցել միջազգային վարձույթում: Ընկերությանը հաջողվել է գերազանցել 2016-ի իր ռեկորդը, որն է 7.61 մլրդ դոլար:

Առավել հաջողակ ֆիլմերի թվում են «Վրիժառուները. եզրափակիչ» (2.79 մլրդ), «Կապիտան Մարվել» (1.1 մլրդ), «Ալադդին» (1 մլրդ), ինչպես նաև «Առյուծ արքա» (962 մլն) ֆիլմերը:

Բացի այդ, մինչև տարեվերջ էկրան կբարձրանան «Սառցե սիրտը 2», «Մալեֆիսենտա. խավարի տիրուհին» և «Աստղային պատերզմներ. Սքայուոքեր. վերելք» ֆիլմերը:

 

Walt Disney-ը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել