Արտաշատ քաղաքում կանխվել է 26-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը
Հուլիսի 29-ին, ժամը 18:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում քաղաքացին բարձրացել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին պատկանող աշտարակի վրա և փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով աշտարակից:
Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը` նշելով, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ոստիկանության աշխատակիցները 1993 թ. ծնված Գ.Պ.-ին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:










