ՀՀ ՊՆ զորամասի զինծառայողը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել. Shamshyan.com

21:58 • 29.07.19

Հուլիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արման Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 18 AF 018 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին՝ Սոթք գյուղի կենտրոնական խճուղու վերջնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Արման Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Արման Ա-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: