Բաքվում գնացքը բախվել է տաքսուն. կան վիրավորներ
Բաքվի մոտակա բնակավայրերից մեկում գնացքը բախվել է տաքսուն: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը, «Շտապ օգնության» ծառայությունում ահազանգ են ստացել 12:44-ին:
Դեպքի վայր է ուղարկվել 5 մարտական հաշվարկ: Վթարի հետևանքով 4 մարդ տուժել է: Նշվում է, որ 22-ամյա աղջիկը գանգուղեղային փակ վնասվածք և վերին վերջույթների կոտրվածք է ստացել, իսկ 20-ամյա երիտասարդը՝ գանգուղեղային փակ վնասվածք: Տուժածները հոսպիտալացվել են:
Եվս երկու տուժածի՝ 33-ամյա և 38-ամյա տղամարդկանց, բուժօգնություն է ցուցաբերվել տեղում:










