ՌԴ-ում Հայաստանից մեկնած և Օմսկ ուղևորվող միկրոավտոբուս է վթարի ենթարկվել, կա 1 զոհ
Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզում մինիվենն ու մարդատար ավտոմեքենան իրար են բախվել, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ Իշիմ քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղում:
«Բախվել են Հայաստանից մեկնած և Օմսկ ուղևորվող Toyota միկրոավտոբուսը և Renault Logan մակնիշի ավտոմեքենան»,- ասված է ՌԴ պետավտոտեսչության մարզային վարչության հայտարարության մեջ:
Վթարի հետևանքով մեկ կին է մահացել, 6 մարդ տուժել է: Տուժածների թվում 15-ամյա դեռահաս կա:
Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:










