Գերմանիայում տղամարդը 8-ամյա տղային և նրա մորն արագընթաց գնացքի ռելսերի վրա է հրել, երեխան մահացել է (լուսանկարներ)
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի գնացքի կայարանում տղամարդը երեխային և նրա մորը հրել է արագընթաց գնացքի ռելսերի վրա, ինչի հետևանքով 8-ամյա տղան մահացել է, գրում է Metro պարբերականը:
Տղամարդը գնացքի մոտենալու պահին նախ ռելսերի վրա է հրել մորը, այնուհետև տղային, որին չի հաջողվել է ժամանակին դուրս գալ գնացքի ճանապարհից:
Ենթադրվում է, որ կասկածյալն ապարդյուն փորձել է ռելսերի վրա նետել երրորդ անձին:
Քառասունամյա տղամարդը փախուստի ժամանակ ձերբակալվել է: Նրա արարքի դրդապատճառները դեռևս պարզ չեն: Ոստիկանության խոսնակը հայտնել է, որ, ըստ երևույթին, կասկածյալի և զոհերի միջև որևէ կապ չի եղել:
Զոհված տղայի մայրը հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ ոստիկանները հարցաքննել են նրան: Վերջինիս առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:















