Իտալիայի հյուսիսում թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է մայրուղու վրա, օդաչուն զոհվել է (լուսանկար)
Իտալիայի Ալեսսանդրիա քաղաքի շրջակայքում հյուսիսային Լիգուրիա և Պիեմոնտ շրջաններն իրար միացնող մայրուղու վրա թեթևշարժիչային ինքնաթիռ է ընկել, օդաչուն զոհվել է, գրում է quotidiano.net-ը:
Տեղի իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, երբ մայրուղում երթևեկությունն ակտիվ չի եղել, հակառակ դեպքում կարող էր շատ մարդ տուժել:
Ականատեսների վկայությամբ՝ ինքնաթիռը վտանգավոր հնարք է իրականացրել և ընկել պահեստուղու վրա՝ չբախվելով ոչ մի մեքենայի: Զոհված օդաչուի ինքնությունն առայժմ հայտնի չէ:
Շտապ դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու ոստիկանության աշխատակիցները: Ներկա պահին հետաքննություն է տարվում՝ պարզելու, թե արդյոք վթարը տեղի է ունեցել օդաչուի՝ վտանգավոր հնարք կատարելու հետևանքով:











