Ճապոնիայում շոգի պատճառով մեկ օրում ավելի քան 400 մարդ է հոսպիատալացվել
Ճապոնիայում մեկ օրում շոգի պատճառով ավելի քան 400 մարդ է հոսպիտալացվել ջերմային հարվածով:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով ճապոնական աղբյուրին, ամենից շատ թվով մարդիկ են հոսպիտալացվել մայրաքաղաք Տոկիոյում, որտեղ հիվանդանոցներ են տեղափոխվել 121 մարդ: Մեծ թվով հոսպիտալացվողներ են գրանցվել Աիթի, Կանագավա, Թիբա և Միայագի նահանգներում:
Ճապոնիայի Գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ջերմաչափի սանդղակը մի շարք շրջաններում 35 աստիճանից ավելի է բարձրացել՝ ըստ Ցելսիուսի: Մայրաքաղաքում ջերմաստիճանը երկուշաբթի գրանցվել է 33.7 աստիճան:
Մասնագետների կանխատեսումների համաձայն առաջիկա օրերին և երկու շաբաթվա ընթացքում շոգը Ճապոնիայում կպահպանվի:










