Պյոտր Պորոշենկոն ընտանիքով մեկնել է Թուրքիա
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն ընտանիքի հետ միասին հեռացել է երկրից:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով ուկրաինական աղբյուրներին, նախկին նախագահը հանգստի է մեկնել: Նման մտադրության մասին Պորոշենկոն անձամբ խոսել էր հուլիսի 26-ին:
Աղբյուրը մասնավորեցնում է, որ Պորոշենկոն ընտանիքի հետ արձակուրդն անցկացնում է Թուրքիայում. նրա հարազատների մի մասը Ստամբուլ էր մեկնել դեռ անցյալ շաբաթ, իսկ մյուս կեսը, այդ թվում` Պորոշենկոն, հուլիսի 28-ին:
Բացի այդ, նշվում է, որ թռիչքից առաջ նախկին նախագահը դիմում է գրել և հրաժարվել է իրեն տրամադրվող պետական թիկնազորից:










