Գերմանիայում հեղեղված քարանձավում 650 մետր խորության վրա արգելափակված 2 մարդու են փրկել

17:41 • 29.07.19

Գերմանիայում հեղեղված քարանձավում 650 մետր խորության վրա արգելափակված 2 մարդու են փրկել, գրում է РИА Новости-ն՝ փրկարար ծառայություններին հղումով:

«Ուրախությամբ կարող եմ հաղորդել, որ տուժածները դուրս են բերվել և բժիշկների հսկողությանը հանձնվել»,- հայտարարել է Գրաբենշտետեն քաղաքի փրկարար ծառայության ներկայացուցիչ Անդրեաս Մյուլլերը:

Գործողությանը շուրջ 90 փրկարար է մասնակցել: Տուժածների վիճակը բավարար է գնահատվում: Հայտնի է, որ արգելափակված քաղաքացիներից մեկը դուրս է բերվել ավելի վաղ՝ տեղի ժամանակով ժամը 8:00-ի սահմաններում:

Կիրակի պրոֆեսիոնալ սուզորդը և զբոսաշրջիկն այցելել էին քարանձավ և ջրհեղեղի հետևանքով արգելափակվել այնտեղ: Մի քանի փրկարար նրանց ուտելիքով և ջրով են ապահովել: Փրկարարական աշխատանքները բարդացել են, քանի որ զբոսաշրջիկը ջրասուզական հագուստով սուզվելու փորձ չի ունեցել: