Հալեպում 17-ամյա հայ պատանի է սպանվել

19:58 • 29.07.19

Սիրիայի Հալեպ քաղաքում կրակոցի հետևանքով 17-ամյա հայ պատանի է զոհվել: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, պատանուն անունը Շանթ Քեոշկերյան էր:

Սիրիական աղբյուրների տվյալներով՝ ոստիկանությունն արդեն ձերբակալել է մարդասպանին: Շանթի սպանության մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևելյան Դեր Զոր նահանգում գտնվող գյուղերից մեկի ուղղությամբ: