Թուրքիան հաջողությամբ կառավարվող ավիառումբ է փորձարկել. լրատվամիջոցներ
Թուրքիան հաջողությամբ փորձարկել է թուրքական Aselsan ռազմարդյունաբերական ընկերության արտադրած Atom անունով կառավարվող ավիացիոն ռումբը, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Ավելի վաղ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիան առաջիկա երկու ամսվա ընթացքում գերժամանակակից զենքի փորձարկումներ կսկսի:
«Գաղտնիության պատճառով մենք առայժմ չենք հրապարակի տվյալ զենքի անունը, սակայն շուտով դրա մասին ամբողջ աշխարհը կիմանա»,- ասել էր Էրդողանը՝ ընդգծելով, որ Թուրքիան «ստիպված» է ապահովել իր անվտանգությունը:
Ամերիկյան F-35 ծրագրից Թուրքիայի բացառման առնչությամբ Էրդողանը նշել է, որ դա Թուրքիայի համար խնդիր չէ, և որ իրենք այլընտրանքային տարբերակ կորոնեն:
Նշենք, որ 2019թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ Թուրքիայի ռազմական արդյունաբերության արտադրանքների արտահանման ընդհանուր ծավալը 1,282 մլրդ դոլար է կազմել, ինչը 4,4%-ով ավելի է 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ:










