Շիրակի մարզի ԵԿՄ արտահերթ ընդլայնված խորհրդի նիստին հանկարծամահ է եղել ԵԿՄ աշխատակազմի ղեկավարը

16:52 • 30.07.19

Շիրակի մարզի ԵԿՄ արտահերթ ընդլայնված խորհրդի նիստի ժամանակ հանկարծամահ է եղել Երկրապահ Կամավորական միության աշխատակազմի ղեկավար Համբարձում Ասատրյանը. տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԵԿՄ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դիանա Դավթյանը:

Ըստ նրա, խորհրդի նիստը տեղի է ունեցել Գյումրի քաղաքում, որի ժամանակ Համբարձում Ասատրյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և սրտի կաթվածից մահացել է:

ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Համբարձում Ասատրյանը ծնվել էր 1958 թվականին: Նա մասնակցել է Արցախյան հերոսամարտին: