Պենտագոնը պատրաստ չէ Տոկիոյին ընդգրկել F-35 նախագծի մասնակիցների ցուցակում
Ճապոնիան ցանկություն է հայտնել դառնալ F-35 կործանիչների ծրագրով ԱՄՆ-ի գործընկերը, սակայն Պենտագոնը պատրաստ չէ Տոկիոյին ընդգրկել նախագծի մասնակիցների ցուցակում, գրում է Defense News-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ծրագրում ընդգրկվելու Ճապոնիայի հարցումը «քաղաքական խնդիրներ է ստեղծում Պենտագոնի համար»:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում մտավախություն ունեն, որ նման քայլը «լարվածություն կառաջացնի միջազգային արտադրական բազայում», նշում է աղբյուրը:










