Սարալանջի փողոցից Հաղթանակի զբոսայգի տանող հատվածում հրդեհը մարվել է. այրվել է 4 հա բուսածածկույթ (թարմացված)
19.50
Սարալանջի փողոցի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 19:32-ին, մարվել՝ 19:41-ին:
Այրվել է 4 հա բուսածածկույթ:
19.00
Նոր Նորքի այգիներում այսօր բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 15:56-ին, մարվել՝ 16:57-ին, Այրվել է 6 հա խոտածածկույթ և թփուտ, հայտնում են ԱԻՆ-ից:
Սարալանջի փողոցից դեպի Հաղթանակի զբոսայգի հատվածում հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են:
Ժամը 18:15-ին հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Ավելի վաղ, ԱԻՆ-ից հայտնել էին, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
16.58
Նոր Նորքի այգիներում այսօր բռնկված հրդեհը մեկուսացվել է: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԱԻՆ խոսնակ Էդմոն Զարգարյանը:
Նրա խոսքով՝ այս պահին կատարվում են մարման աշխատանքներ:
Զարգարյանն ասաց, որ ահազանգ են ստացել, որ հրդեհ է բռնկվել նաև Սարալանջում, որտեղ այս պահին աշխատում է մեկ մարտական հաշվարկ:
«Հրդեհ փոքր է և մեկնած մարտական հաշվարկն իր ուժերով մարումը կկատարի, լրացուցիչ օգնության կարիք չկա»,- ասաց ԱԻՆ խոսնակը:










