Հնդկաստանում հարբած հնդիկը կծել է իրեն կծած օձին և հայտնվել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

16:37 • 30.07.19

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի բնակիչը վրեժխնդրությունից դրդված կծել է իրեն կծած օձին և սպանել վերջինիս։ Տղամարդուն տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ սողունը մտել է Ռաջ Կումար անունով տղամարդու տուն այն ժամանակ, երբ վերջինս ալկոհոլ խմելիս է եղել:

«Օձը կծեց նրան: Իր հերթին՝ նա (Ռաջ Կումարը) կծեց օձին և պատառ-պատառ արեց նրան»,- պատմել է տուժողի հայրը:

Տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում։ Թե ինչն է տղամարդու վիճակի կտրուկ վատացման պատճառը, հայտնի չէ, սակայն հաղորդվում է, որ օձը «մեղավոր չէ», քանի որ այն թունավոր չի եղել:

«Դեպքը, ինչ խոսք, տարօրինակ է»,- հաստատել է տղամարդուն բուժող բժիշկը և հավելել.«Ես տեսել եմ մարդկանց, ում օձը կծել է, բայց որ ինչ-որ մեկը կծի օձին, իսկ հետո իր հետ բերի հիվանդանոց, նման բան առաջին անգամ եմ տեսնում»: