2019–ին Սոչիում հանգստացող ռուս զբոսաշրջիկների թիվը գերազանցում է Թուրքիայում հանգստացողների թվին

14:05 • 30.07.19

Այս տարի Սոչիում հանգստացող ռուս զբոսաշրջիկների թիվը գերազանցում է Թուրքիայում հանգստացողների թվին, հաղորդում է ria.ru-ն՝ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեի հայտարարությանը հղումով:

«Սոչին տարվա այս եղանակին ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված հանգստավայրն է»,- հայտնել է տնօրնեը և հավելել, որ այս տարի ևս բացառություն չէ:

Նրա խոսքով՝ շատ ռուսաստանցիներ հանգստանում են Սոչիում և նրանց թիվը գերազանցում է նույնիսկ Թուրքիայում հանգստացողների թվին:

Ավելի վաղ, ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը հայտարարել էր, որ հույս ունի՝ 2019 թվականին Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 6 միլիոնը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Կրասնոդարի երկրամասի առողջարաններ ընթացիկ տարվա սկզբից արդեն այցելել է ավելի քան 7 միլիոն զբոսաշրջիկ: Դա ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը, չնայած այն բանին, որ տարածաշրջանը 2018 թվականի ամռանը հյուրընկալել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը: