Վեդիում թթենու ճյուղը կոտրվել, ընկել է մեքենայի վրա

12:44 • 30.07.19

Հուլիսի 30-ին, ժամը 10:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Գայի փողոցի թիվ 9 շենքի դիմաց թթենու ճյուղը կոտրվել է և ընկել «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները էլեկտրական սղոցի միջոցով կտրատել են ճյուղը և հեռացրել «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի վրայից: