Երևան-Վիեննա թռիչքը չի կայացել տեխնիկական պատճառներով, ուղևորներն ամեն ինչով ապահովված են. Քաղավիացիա

11:12 • 30.07.19

Երևան-Վիեննա թռիչքը, որը նախատեսված էր այսօր առավոտյան 4-ն անց 40 րոպեին, չի կայացել տեխնիկական պատճառներով: Այս մասին Tert.am-ին տեղեկացրին ՀՀ քաղավիացիայի կոմիտեից:

«Ուղևորներին սննդով, ջրով, անհրաժեշտ ամեն ինչով ապահովել ենք: Ով ցանկացել է տոմսը փոխել, փոխել են, ով ցանկացել է սպասել, ամեն բանով ապահովված է»,- ասացին կոմիտեից:

Ճշտող հարցին՝ այստեղ մնացած ուղևորները ՀՀ քաղաքացինե՞ր են, թե՞ օտարերկրյա, պատասխանեցին, որ տեղյակ չեն: Քաղավիացիայից նաև չհստակեցրեցին, թե ինքնաթիռը երբ պատրաստ կլինի թռիչքի: