Արամավիրի մարզում բախվել են Газ 66-ն ու BMW-ն. կա վիրավոր. Shamshyan.com
Հուլիսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Արկադի Մ-ն իր վարած Газ 66 մակնիշի 28 ՏՕ 983 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ՝ 25-ամյա Գևորգ Ա-ի վարած BMW մակնիշի 35 QV 734 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գևորգ Ա-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմավիր» բժշկական կենտրոն։










