ԱՄՆ-ում Հաքերները գողացել են ֆինանսական ոլորտի Capital One ընկերության 106 մլն հաճախորդի անձնական տվյալներ
ԱՄՆ-ում և Կանադայում հաքերային հարձակման ժամանակ գողացվել են ֆինանսական ծառայությունների ոլորտի Capital One ընեկրության շուրջ 106 մլն հաճախորդի անձնական տվյալները, հաղորդում է BBC-ն՝ ընկերության հայտարարության հղումով:
Գողացված տվյալները ներառել են կրեդիտ քարտերի համար դիմած հաճախորդների անունները, հասցեները, հեռախոսահամարները, վճարումների պատմությունը և այլ տվյալներ, սակայն հաքերներին չի հաջողվել մուտք գործել տվյալ անձանց քարտային հաշիվներ:
Հաղորդվում է, որ հաքերային հարձակումից տուժած հաճախորդներից 100 միլիոնը ԱՄՆ-ի բնակիչ է, 6 միլիոնը՝ Կանադայի: Ընկերության հաղորդման համաձայն՝ հարձակման համար կասկածվող հաքերներից մեկն արդեն ձերբակալվել է: Նրան մինչև 5 տարվա ազատազրկում և 250 000 դոլարի տուգանք է սպառնում:
Ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ կշարունակի հետաքննությունը, ինչպես նաև ներողություն է խնդրել տուժած հաճախորդներից:
Capital One-ը ԱՄՆ-ում գործող ընկերություն է, որը հաճախորդներին բանկային քարտեր է տրամադրում:










