2018թ.-ին աշխարհում զինված հակամարտությունների հետևանքով զոհված երեխաների ռեկորդային թիվը է գրանցվել. ՄԱԿ-ի զեկույց
2018 թվականին տարբեր զինված հակամարտությունների հետևանքով զոհված երեխաների թիվն աննախադեպ կերպով աճել է: Ինչպես գրում է ria.ru-ն, այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ երեխաների սպանության և հաշմանդամության հաստատված դեպքերն ամբողջ աշխարհում ուսումնասիրության նման մեխանիզմի ստեղծումից ի վեր ռեկորդային մակարդակի են հասել:
Աֆղանստանում երեխաների շրջանում տուժածների թիվն ամենաբարձրն է եղել՝ 3062: Սիրիայի զինված հակամարտության ժամանակ զոհվել և վիրավորվել է 1854, Եմենում՝ 1689 երեխա:
Սոմալին շարունակում է մնալ երեխաներին զինված հակամարտությունների մեջ ներգրավելու առումով առաջին երկիրը:
2018թ.-ին գրանցվել է երեխաների նկատմամբ սեռական բռնությունների 933 հաստատված դեպք, որոնցից 331-ը՝ Սոմալիում, 277-ը՝ Կոնգոյում:
Անցած տարվա կտրվածքով աշխարհում առևանգվել է 2490 երեխա: Դեպքերի մեջ մասը տեղի է ունեցել աֆրիկյան երկրներում՝ Սոմալիում, Նիգերիայում, Հարավային Սուդանում, Սիրիայում, Սուդանում:










