Մեծ Բրիտանիան ռուսական Իլ-76-ի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել Էստոնիայի օդային տարածքի մոտ
Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի մի քանի կործանիչներ, որոնք տեղակայված են Էստոնիայի «Էմարի» ավիաբազայում, օդ են բարձրացել՝ ուղեկցելու Իլ-76 ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռին, որն անցել է Էստոնիայի օդային տարածքի մոտակայքով: Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին հայտնել են Միացյալ Թագավորության ՊՆ-ից:
«Մենք փորձել ենք որսալ ինքնաթիռը, որը հարավից մոտենում էր Էստոնիայի օդային տարածքին: Մենք վերահսկել ենք այն, երբ մոտեցել է ՆԱՏՕ-ի օդային տարածքին: Դա ստանդարտ արարողակարգ է օդանավերի համար», - ասվում է ՄԹ ՊՆ հաղորդագրության մեջ:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն ընդգծել է, որ բրիտանական ավիացիայի գործողություններն անհրաժեշտ են «Բալթյան տարածքի երկինքը պաշտպանելու համար»:










