Ճապոնիայում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը 11 մարդու մահվան պատճառ է դարձել

10:32 • 30.07.19

Ճապոնիայի գրեթե ողջ տարածքում գրանցված շոգը մեկ շաբաթվա ընթացքում 11 մարդու մահվան պատճառ է դարձել, հիվանդանոցում է հայտնվում 5664 մարդ, գրում է РИА Новости-ն՝ երկրի իշխանություններին հղումով:

Նշվում է, որ հոսպիտալացված քաղաքացիների թիվը 3 անգամ գերազանցել է նախորդ շաբաթվա ցուցանիշը: Պատճառն օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն է:

Ճապոնիայում ամռան առաջին կեսին օդի ջերմաստիճանը վերջին 30 տարիներին ամենացածրն է եղել, սակայն օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև 32-35 աստիճանի հանգեցրել է տուժածների մեծ թվի:

Նշենք, որ այս ամառ աշխարհի տարբեր կողմերում, մասնավորապես՝ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, անոմալ շոգեր են: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2019թ.-ի հունիս ամսին Երկիր մոլորակում 20-րդ դարի նույն ամիսների միջին ջերմաստիճանի հետ համեմատ ավելի շոգ է եղել 2,2 աստիճանով:

Հայտնի է, որ ջերմաստիճանի ուսումնասիրության պատմության մեջ՝ 1880թ.-ից ի վեր, 10 ամենաշոգ հունիս ամիսներից 9-ը դիտվել են վերջին 9 տարիներին: Գիտնականները նախազգուշացրել են, որ կլիմայական փոփոխությունների արդյունքում կշարունակվեն ռեկորդային ջերմաստիճաններ գրանցվել: