ԱՄՆ Նյու Յորք նահանգում թույլատրվել է մարիխուանայի օգտագործումը
ԱՄՆ Նյու Յորք նահանգում ապաքրեականացվել է սեփական օգտագործման համար մարիխուանա պահելը: Համապատասխան հրամանը ստորագրել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն, գրում է The Hill-ը:
Նոր օրենքի համաձայն՝ այժմ մինչև 60 գրամ մարիխուանա պահելն անօրինական չի համարվի, սակայն 140 գրամից ավել մարիխուանայի հայտնաբերման դեպքում նահանգի բնակիչներին 200 դոլարի չափով տուգանք է սպառնում:
Օրենքը նաև մարիխուանա օգտագործելու կամ պահելու համար մեղադրվող բոլոր անձանց վրայից հանում է պատասխանատվությունը, իսկ այդպիսի անձանց թիվը նահանգում 200 000-ի է հասնում:
Հրամանն ուժի մեջ կմտնի ստորագրման պահից 30 օր անց: Նահանգի օրենսդիրները քննարկել են նաև մարիխուանան անձնական օգտագործման համար լիովին օրինականացնելու հնարավորությունը, սակայն դա պահանջում է համապատասխան ոլորտը կարգավորող ենթակառույցի ստեղծում, ինչի համար ժամանակ է հարկավոր:
Ներկայումս մարիխուանան օրինական է ԱՄՆ 26 նահանգներում՝ ներառյալ Վաշինգտոնում: Դաշնային մակարդակով մարիխուանայի պահումն ու օգտագործումը շարունակում է հանցանք համարվել:










